Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ

www.azdararir.am

17.05.24 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑ՝ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Մայիսի 16-ին Լոռի Բերդի համայնքապետարանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող պատասխանատուները հերթական այցելությունը կատարեցին Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Ագարակ, Լեջան և Յաղդան բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցներին։ Այցի ընթացքում քննարկվեցին վերջիններիս հուզող խնդիրները։

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները Լոռի Բերդ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում են։
Նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ։

 
 
16.05.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մայիսի 16-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր:
Սիրելի' ուսանողներ և երիտասարդներ,
Շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, սովորելու ամուր կամք և վճռականություն: Միայն կայուն գիտելիքների շնորհիվ է հնարավոր դառնալ հմուտ և պահանջված մասնագետներ և շենացնել հայրենիքը:
Սիրելի' երիտասարդներ, եղեք աշխատասեր, ուշիմ: Ձեր ուսումնառության տարիներն օգտագործեք՝ դառնալով բանիմաց քաղաքացիներ՝ ի նպաստ հայրենիքի:
Գիտակից երիտասարդներն են կայուն պետության հիմնասյունը, և նրանց շնորհիվ միայն կարող ենք ունենալ ծաղկուն երկիր: Մաղթում եմ Ձեզ աշխատասիրություն, սեր և հետաքրքրասիրություն՝ առ գիտելիք:
Թող Ձեր բոլոր ջանքերն ուղղված լինեն հզոր և կայուն ապագայի ստեղծմանը:
15.05.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի´ հայրենակիցներ,
Ընտանիքի միջազգային օրվա առիթով շնորհավորում եմ բոլորիդ: Հայ ընտանիքը դարեր ի վեր հանդիսացել է սիրո, նվիրվածության և ազգային ավանդույթների պահպանման օրինակ: Առողջ հասարակության ձևավորման և հզոր պետության կայացման գործում ընտանիքի դերն առաջնային է: Մեր պետությանն այսօր անհրաժեշտ են հասարակական բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ օժտված քաղաքացիներ:
Մաղթում եմ ընտանեկան ջերմություն, սեր և ամենակարևորը՝ խաղաղություն: Թող կայունությունն ու բարեկեցությունն ուղեկից լինեն բոլորիդ:
01.05.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անհրաժեշտ է մեր երկրի կայունացման համար։Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան և ջանացավ աշխատանքով նպաստում են համայնքի, այնուհետև պետության առաջընթացին։ Եվ իզուր չէ, որ աշխատասեր ու ստեղծագործ մարդը միշտ և ամենուր արժանանում է մեծագույն հարգանքի։Մաղթում եմ բոլորիս խաղաղ և արդյունավետ աշխատանք` հանուն մեր երկրի հետագա բարօրության։ Մեր միասնականության և աշխատասիրության շնորհիվ կառուցենք և շենացնենք մեր պետությունը, մեր ներդրումն ունենանք մեր երկրի ապագայի կերտման գործում։Յուրաքանչյուրս մեր տեղում։ Ի գո՛րծ։Հարգանքներով` Լոռի Բերդ համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner