Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  2024 թվականի ապրիլի 03-ին ժամը` 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանում` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փող., 1-ին նրբանցք, շենք 2 հասցեում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մրցույթ` 25 տարի ժամկետով:

Վարձակալությամբ տրամադրվող հող.

Լոտ 1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղում գտնվող 06-009-0024-0003 ծածկագրով, 0.01 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողամաս` կապի աշտարակ տեղադրելու նպատակով, վարձավճարի մեկնարկային գինը` 480.000 ՀՀ դրամ տարեկան:

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, ներառյալ սերվիտուտներ չկան: Լոտի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ պակաս: Համայնքային բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ ունեցող անձինք և այդ անձանց ընտանիքի անդամները չեն կարող մասնակցել մրցույթին: Մրցույթում հաղթած անձը պետք է փոխհատուցի տվյալ հողամասի համար համայնքի կողմից կատարված ծախսերը /չափագրում, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական/ և հողամասի վարձակալության իրավունքը իր ամվամբ գրանցելու հետ կապված ծախսերը: Հայտերը ընդունվում են մինչև 2024 թվականի մարտի 28-ը ժամը` 17:00-ն:  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Լոռի Բերդի համայնքապետարան, ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գյուղ Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, 1-ին նրբանցք, շենք 2 հասցեով կամ զանգահարել 098-28-92-92, 0256-2-14-75 հեռախոսահամարներով:

 

Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner