Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գյուղ Լոռի Բերդ, 1-ին փողոց, թիվ 2 հողամաս), համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-044-0011-0058 կադաստրային ծածկագրով 0.70146 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղում դպրոցի նոր շենք կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող հետագա գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: