Հիմք ընդունելով Էդվարդ Մկրչյանի կողմից ներկայացված դիմումը, «Գագիկ Մեսրոպյան» Աձ-ի կոցմից կազմված տեղադրական հատակագիծերը, որակավորված մասնագետի կողմից կազմված ինքնակամ կառույցի հաշվառման վերաբերյալ տրված 26․05․2023 թ-ի մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023JQ43YK, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով,ՀՀ Կառավարության 05․01․2022թ․ թիվ 14 -ն որոշման սահմանված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ.
1․Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0052-0016 կադաստրային ծածկագրից տարանջատված 0,17472 հա հողամասում Էդվարդ Մկրչյանի կողմից 2019 թվականին ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող՝ 32,50 քմ արտաքին մակերեսով և 43,55 քմ շինությունները, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 1747,2 քմ մակերեսով հողամաս համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «Գագիկ Մեսրոպյան» ԱՁ-ի կոցմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագծի:
3. Ինքնակամ կառուցված ծածկերը՝ չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված 06-101-0052-0016 կադաստրային ծածկագրից տարանջատված 0,17472 հա գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Լոռի Բերդ համայնք գյուղ Սվերդլով ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,:
5. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում սույն որոշման 1-ին կետում նշված 32,50 քմ և 43,55 քմ արտաքին մակերեսով ծածկերի և 1747,2 քմ մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: