Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի` սեպտեմբերի 10-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի № 51-Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի` սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
3)ՀայաստանիՀանրապետությանԼոռումարզի Լոռի Բերդ համայնքի հանրակրթական դպրոցների 2024-2025թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին համայնքի 2024թ. բյուջեից գումար տրամադրելու մասին:
4) Ուռուտի ԱԱՊԿՊՈԱԿ-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024թ. բյուջեից գումար տրամադրելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
6)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին:
7) Հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի զինանշանը հաստատելու մասին:
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: |