Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ

www.azdararir.am

20.05.24 ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Մայիսի 17-ին Լոռի Բերդ համայնքի   Լեջան բնակավայրի՝ վերջերս նորոգված և կահավորված  մանկապարտեզը հյուրընկալել էր ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ֆլորիան Ֆոգթի՝  կնոջ  և մանկահասակ դստեր հետ։Հանդիպմանը ներկա էին Լոռի Բերդ  համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, ներկայացուցիչներ  Լոռի Բերդի    համայնքապետարանից  և Արփի ՀԿ-ից։Հյուրերը նվերներ հանձնեցին մանկապարտեզի սաներին  և ծանոթանալով իրականացված բարեփոխումներին՝ հայտնեցին իրենց  հիացմունքը։Այցի ընթացքում քննարկվեցին նաև  Լոռի Բերդ համայնքի ղեկավարության հետ  հետագա  համագործակցության  հեռանկարները։ Հիշեցնենք, ... Մանրամասն
17.05.24 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑ՝ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Մայիսի 16-ին Լոռի Բերդի համայնքապետարանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող պատասխանատուները հերթական այցելությունը կատարեցին Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Ագարակ, Լեջան և Յաղդան բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցներին։ Այցի ընթացքում քննարկվեցին վերջիններիս հուզող խնդիրները։

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները Լոռի Բերդ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում են։
Նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ։

 
 
16.05.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մայիսի 16-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր:
Սիրելի' ուսանողներ և երիտասարդներ,
Շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, սովորելու ամուր կամք և վճռականություն: Միայն կայուն գիտելիքների շնորհիվ է հնարավոր դառնալ հմուտ և պահանջված մասնագետներ և շենացնել հայրենիքը:
Սիրելի' երիտասարդներ, եղեք աշխատասեր, ուշիմ: Ձեր ուսումնառության տարիներն օգտագործեք՝ դառնալով բանիմաց քաղաքացիներ՝ ի նպաստ հայրենիքի:
Գիտակից երիտասարդներն են կայուն պետության հիմնասյունը, և նրանց շնորհիվ միայն կարող ենք ունենալ ծաղկուն երկիր: Մաղթում եմ Ձեզ աշխատասիրություն, սեր և հետաքրքրասիրություն՝ առ գիտելիք:
Թող Ձեր բոլոր ջանքերն ուղղված լինեն հզոր և կայուն ապագայի ստեղծմանը:
15.05.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի´ հայրենակիցներ,
Ընտանիքի միջազգային օրվա առիթով շնորհավորում եմ բոլորիդ: Հայ ընտանիքը դարեր ի վեր հանդիսացել է սիրո, նվիրվածության և ազգային ավանդույթների պահպանման օրինակ: Առողջ հասարակության ձևավորման և հզոր պետության կայացման գործում ընտանիքի դերն առաջնային է: Մեր պետությանն այսօր անհրաժեշտ են հասարակական բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ օժտված քաղաքացիներ:
Մաղթում եմ ընտանեկան ջերմություն, սեր և ամենակարևորը՝ խաղաղություն: Թող կայունությունն ու բարեկեցությունն ուղեկից լինեն բոլորիդ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner