2024 թվականի ապրիլի 03-ին ժամը` 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանում` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փող., 1-ին նրբանցք, շենք 2 հասցեում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մրցույթ` 25 տարի ժամկետով:
Վարձակալությամբ տրամադրվող հող.
Լոտ 1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղում գտնվող 06-009-0024-0003 ծածկագրով, 0.01 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողամաս` կապի աշտարակ տեղադրելու նպատակով, վարձավճարի մեկնարկային գինը` 480.000 ՀՀ դրամ տարեկան:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, ներառյալ սերվիտուտներ չկան: Լոտի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ պակաս: Համայնքային բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ ունեցող անձինք և այդ անձանց ընտանիքի անդամները չեն կարող մասնակցել մրցույթին: Մրցույթում հաղթած անձը պետք է փոխհատուցի տվյալ հողամասի համար համայնքի կողմից կատարված ծախսերը /չափագրում, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական/ և հողամասի վարձակալության իրավունքը իր ամվամբ գրանցելու հետ կապված ծախսերը: Հայտերը ընդունվում են մինչև 2024 թվականի մարտի 28-ը ժամը` 17:00-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Լոռի Բերդի համայնքապետարան, ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գյուղ Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, 1-ին նրբանցք, շենք 2 հասցեով կամ զանգահարել 098-28-92-92, 0256-2-14-75 հեռախոսահամարներով: